ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի խնդիրը քննարկել է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ներկայացուցիչների հետ:

«Ուրախ եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը քննարկել հանձնախմբի անդամների հետ: Շարունակենք կարգավորման շուրջ քննարկումները»,- գրել է նա իր Twitter-ի միկրոբլոգում: