Երեկ երեկոյան ժամը 9։00- ի սահմաններում Հալեպի հայաշատ թաղամասերում (Սուլեմանիյէ, Թելեֆոն Հաուայի շրջանները, ինչպես նաև Խալտիյէ, Նիլ և Աշրաֆիյէ) ահաբեկչական խմբավորումների կողմից տեղի է ունեցել հրթիռակոծվել։

Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ ահաբեկչական խմբավորումները օգտագործել են «Պրակ» տիպի ծանր հրթիռներ, որոնցով կարողացել են կործանել հսկայական շենքեր։

Հինգից ավելի նույնանման հրթիռներ ավերել են հսկայական շենքեր,որի արդյունքում զոհվել է 8 մարդ և կա 47 վիրավոր։ Որոշ վիրավորների և զոհվածների մարմինները դեռ ավերակների տակ են։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ հայկական Սիմոն Վրացյան ակումբի թաղամասը նույնպես ենթարկվել է նման հրթիռակոծման։

 

Թարգմանեց՝ Անի Բրդոյանը