Հրաչ Քալսահակյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ է անում փրկել Հալեպի հայ մանուկներին. « Հալեպահայերը հուսահատ վիճակում են ու մահվան եզրին հասած: Նրանք ուզում են փրկել իրենց զավակներին»:

Դպրոցները փակվում են մայիսի 12ին,  որից հետո ամառ է՝ իր ահավոր պայմաններով եւ բնականաբար վատ կանդրադառնա  երեխաների վրա: 

Օգնենք ծնողներին, որպեսզի երեխաները դուրս գան եւ ժամանակավորապես ապաստան գտնեն մեր ազգային հաստատություններում՝ Լիբանանում, Հայաստանում կամ այլուր:
Միասին լծվենք սույն ազգանվեր գործին, որովհետեւ հետո ուշ կլինի՝ անդառնալի ուշ:

Ապա շարունակում է ասելով. « Երեխաներն ու կանայք չպետք է ենթարկվեն նման ճակատագրի քմահաճույքին: Ինչը սպասում է նրանց Հալեպում՝ ակնհայտ է: Նրանց սպառնում է վտանգը, որը օրեցօր խորանալու է»:

Կցված լուսանկարում պատկերված է Հալեպի Ալ Մատտի շրջանի դպրոցը:

Նյութի աղբյուրը՝ yerevannews.am