Մերձավոր Արեւելքի սիրված ձայներից համարվող սիրիահայ Լենա Շամամյանը համերգով է հանդես գալու Ստամբուլում։

Թուրքական Aksam պարբերականի փոխանցմամբ՝ 2015-ի մայիսի 15-ին, Ստամբուլի Kongre merkezi համերգասրահում «Ստանդարտից դուրս երաժշտության» շրջանակներում համերգով հադես է գալու Լենա Շամամյանը։

Լենա Շամամյանի ընտանիքը Ցեղասպանության ժամանակ Մարդինից հեռացել է Սիրիա։ Լենա Շամամյանը 5 տարեկանից զբաղվում է երաժշտությամբ, ունի բազմաթիվ մրցանակներ։

Նշենք, որ Լենա Շամամյանը նախկինում եւս համերգով հանդես էր եկել Թուրքիայում։