Կցված լուսանկարներում ցուցադրվում է երեկ Հալեպի «Սահեթ Ալ Ֆարհաթ» շրջանի ավերածությունները։

Վերջին 3-4 օրերի ընթացքում զինյալ խմբավորումները փորձել են ներխուժել այս շրջան, քանի որ ավելի հեշտ կլիներ քաղաքի մյուս շրջանները հասնել, սակայն սիրիական կառավարությունը կանխել է նրանց և դուրս հանել։

Շրջանի տները գտնվում են շատ վտանգավոր վիճակում և անբնակելի են։ Կառավարությունը թույլ չի տալիս բնակիչներին վերադառնալ, քանի որ տների մեջ քայլելն իսկ չի կարելի։

Այստեղից նրբանցքով ուղի մը կա, որը տանում է Ս. Քառասնից Մանկանց եկեղեցին՝ Հալեպի Առաքելական մայր եկեղեցին։