Հալեպի Ս. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին ենթարկվել է ռմբակոծության։ 

Պատմականորեն Ս. Քառասնից Մանկանց մայր եկեղեցու շրջակայքը եղել է Հալեպահայ համայնքի հիմնական կառույցները մեկտեղող տարածք։

Նրա կողքին գործում էր Ազգային Հայկազյան նախակրթարանը, առաջնորդարանը, Համազգայինի սրահները, ինչպես նաև գրադարան, գրատուն, գանձատուն և այլ կենտրոններ։

Եկեղեցում զետեղված էին բազմաթիվ սրբապատկերներ, մանրանկարներ ու արժեքավոր իրեր։