Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի աշխարհասփյուռ նախաձեռնությունների կողքին, Հալեպն էլ, որպես տարագիր հայության գաղթօճախ, անկասկած անմասն պիտի չմնար դրանցից:

Համազգային «Ն. Աղբալյան» մասնաճյուղի Գրական հանձնախումբը այս առթիվ կազմակերպել է դասախոսական շարք, բաղկացած 3 նյութերից, որոնցից վերջինը ներկայացվեց ապրիլի 22-ին։

Նրանք անդրադարձել են մեր գրական հարուստ ժառանգությանը, մեր գրագետների գործունեությանև և խոստացել են մշտանորոգ արվեստով ու մշակույթով պահել նրանց հիշատակը։

Սույն դասախոսության ներկաները ուշադիր հետևեցին դասախոսի նշած բոլոր մանրամասնություններին և դասախոսության ավարտին հիշատակված 8 նշանավոր նահատակ գրագետների կյանքին և գրական գործունեությանը: