Պարզվում է, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով «ՀԷՑ»-ի կողմից ներկայացված տեղեկանքում, 1կգ ցեմենտը 57. 000 դրամով գնելու «հանգամանքը», ընդհամենը «վրիպակ» է եղել: 

Հետաքրքիր է, թե մոտ 4000 էջանոց ներկայացված հայտում քա՞նի այսպիսի վրիպակի կարելի է հանդիպել:

Վրիպակ, թե՞...

«Ես չգիտեմ դա վրիպակ է, թե վրիպակ չէ...համենայնդեպս մամուլում կա հրապարակում: Եթե դա վրիպակ է, թող իրենք պաշտոնական պարզաբանմամբ հանդես գան, որ իրենք ցեմենտը չեն գնում մեկ կիլոգրամ ոսկու արժեքով»,- այսօր YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց «ԲՀԿ» նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Այս պարագայում հարց է առաջանում ՀԾԿՀ-ին կհաջողվի՞ կամ, ավելի ճիշտ, ցանկություն կունենա հայտնաբերելու նմանատիպ բոլոր վրիպակները: 

- Համենայնդեպս, եթե ՀԾԿՀ-ում առաջնորդվում են ՀՀ քաղաքացու շահերով, իրենք առաջին շահագրգիռը պիտի լինեն, որպեսզի թույլ չտան, որ ինչ-որ մի տեղից ժամանած մասնավոր կազմակերպության վատ մենեջերներ, Հայաստանը թալանելու մեկ գերնպատակով, նվաստացնեն ՀՀ քաղաքացուն: 

Նշենք նաև, որ այսօր ժամը՝ 7-ին ԲՀԿ ներկայացուցիչները մասնակցելու են  մեկնարկող «Ոչ էլեկտրաէներգիայի թանկացմանը» քայլերթին, ինչպես նաև մարզերում ԲՀԿ բոլոր տարածքային կառույցների ներկայացուցիչները մասնակցելու են նմանատիպ բոլոր ակցիաներին: