«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի նպատակը հայկական ազգային արժեքների պահպանությունն է, հոգևոր երաժշտական ժառանգության փրկությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի տնօրեն և «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի ղեկավար Մարինա Սուլթանյանը:

Սա հիմնադրամի կողմից իրականացվող առաջին ծրագիր է, որի նպատակն է ազգային ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի շրջանակներում վերածնել, վերաձայնագրել հայկական ազգային, ժողովրդական և հոգևոր երաժշտությունը՝ պահպանելով ու փոխանցելով այն սերունդներին:

Նախագծի խնդիրների և նպատակների շրջանակներում իրականացվել է մասնագետների կողմից նախապես ընտրված ավանդական երգերի նոտագրում և ձայնագրում, ինչպես նաև հայկական ազգային երաժշտությանը վերաբերվող նոտային գրականության հավաքագրում, դասակարգում ու հրատարակում: Նախագծի շրջանակներում ձայնագրվել են կոմիտասյան չափանիշներով ընտրված 300 ժողովրդական, 100 հոգևոր երգեր և 100 գործիքային երաժշտության նմուշներ, ինչպես նաև աշուղական երգեր:

Մանրամասն՝ տեսանյութում