1899 թվականի հուլիսի 21-ին է ծնվել ամերիկացի գրող և լրագրող, Նոբելյան մրցանակակիր գրականության ասպարեզում Էռնեստ Հեմինգուեյը: Նրա զուսպ և թերագնահատված գրական ոճը մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի արձակի վրա, իսկ արկածներով լի անձնական կյանքը և հասարակական կերպարն ազդել է եկող սերունդների վրա։ Հեմինգուեյն իր աշխատանքների մեծ մասը գրել է 1920-1950 թվականների ընթացքում. 1954 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ գրականության ասպարեզում։

Հրատարակել է յոթ նովել, վեց կարճ պատմվածքների ժողովածու և երկու ոչ գեղարվեստական աշխատություն։ Նրա երեք նովելները, կարճ պատմվածքների չորս ժողովածուները և երեք ոչ արկածային աշխատությունները հրատարակվել են հետմահու։ Հեմինգուեյի աշխատությունների մեծ մասը համարվում են ամերիկյան դասական գրականության նմուշներ։ Հեմինգուեյը ծնվել է Իլինոյս նահանգում՝ Օաք Պարկում։

Ավագ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է «The Kansas City Star»-ի համար, այնուհետև Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ կամավոր գրանցվել է մեկնելու իտալական ճակատ։ 1918 թվականին ծանր վիրավորվում է և վերադառնում տուն։ Հեմինգուեյի պատերազմական տարիների փորձը հիմք հանդիսացան «A Farewell to Arms» նովելի ստեղծման համար։ 1921թվականին Հեմինգուեյն ամուսնանում է Հադլի Ռիչարդսոնի հետ, ով իր չորս կանանցից առաջինն էր։ Զույգը տեղափոխվում է Փարիզ, որտեղ Հեմինգուեյն աշխատում է որպես թղթակից և ընկնում է 1920-ականների «Կորած Սերնդի» (“Lost Generation”) ներգաղթյալ հասարակության մոդեռնիստ գրողների և արվեստագետների ազդեցության տակ։

Նրա՝ “Երբ ծագում է արևը” (“The Sun Also Rises”) ստեղծագործությունն իր առաջին նովելն էր. Այն տպագրվում է 1926 թվականին։ Թվականին բաժանվում է Հադլի Ռիչարդսոնից և ամուսնանում Պաուլինա Պֆեիֆերի հետ. նրանք բաժանվում են, երբ Հեմինգուեյը վերադառնում է Իսպանիայի Քաղաքացիական պատերազմից, որտեղ աշխատում էր որպես լրագրող. դրանից հետո է, որ նա գրում է «Ում մահն է գուժում զանգը» (“For Whom the Bell Tolls”) պատմվածքը։