Այսօր առավոտյան Ծովակ Քեոշկերյանը հասավ իր երազանքին՝ Արարատ լեռան գագաթը բարձրանալով։

Արշավախմբի ղեկավար Նազո Ճերեճյան շնորհավորեց արշավի հաջողությանը սատարող բոլոր անհատներին՝ մաղթելով, որ այսպիսի արշավները ավանդության վերածվեն ապագայում:

Այսպիսով, Ծովակ Քեոշկերյանը, ով 13 տարեկան է, դարձավ Սրբազան Լեռը բարձրացող ամենաերիտասարդ հայուհին: Այս առիթով նա մաղթում է, որ աշխարհասփյուռ բոլոր հայորդիները վայելեն Արարատ Լեռան գագաթը բարձրանալու հաճույքը: