Հայաստան-Արցախ-Սփյուռք պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ երեկ Հալեպի հայկական ծերանոցում կատարվել է Խաղողօրհնեքի արարողություն: Արարողությունը կատարեց Տ. Մաշտոց Ա. Քահանա Արապաթլեանը: Հայ Ծերանոցի բնակիչները հետևեցին Խաղողօրհնեքի արարողությանը:

Հալեպի տագնապալի այս ծանր օրերին, եկեղեցական այս արարողության ընթացքում, խաղաղության մաղթանք կատարվեց: Ապա, ներկաները ստացան իրենց հատկացված խաղողը, որը տրամադրվել էր բարերար-նվիրատուների կողմից: