Bain & Company

Միջազգային խորհրդատվական ընկերություն է, որը «McKinsey & Company» և «Boston Consulting Group»-ի հետ մտնում է Մեծ եռյակի մեջ: Ընկերությունը մասնագիտացված է ռազմավարական խորհրդատվության վրա: Հիմնադրվել է 11973թ.-ին, ԱՄՆ-ում:

Ունի 48 գրասենյակ 31 երկրում, որտեղ աշխատում է 5500 խորհրդատու:

Ընկերության պաշտոնական կայքը՝ այստեղ:

McKinsey & Company

Միջազգային խորհրդատվական ընկերություն է, որը մասնագիտացված է այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կապված են ռազմավարական կառավարման հետ: Ընկերությունը, որպես խորհրդատվական ընկերություն համագործակցում է խոշորագույն միջազգային ընկերությունների, պետական կառույցների և ոչ առևտրական կազմակերպությունների հետ:

Հիմնադրվել է 1923թ.-ին, ԱՄՆ-ում: Ընկերության 2013թ.-ի շրջանառությունը կազմել է 7.8 մլրդ դոլար: Ընդգրկված է ավելի քան 9000 խորհրդատու:

Ընկերության պաշտոնական կայքը՝ այստեղ:

The Boston Consulting Group

Առաջատար միջազգային ընկերություն է, որը զբաղվում է կառավարման խորհրդատվությամբ: 2014թ.-ին ընկերությունը ԱՄՆ լավագույն գործատուների ցանկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Հիմնադրվել է 1963թ.-ին, ԱՄՆ-ում: 2013թ.-ի շրջանառությունը կազմել է 3.95 մլրդ դոլար, իսկ խորհրդատուների թվաքանակը՝ 9700:

Ընկերության պաշտոնական կայքը՝ այստեղ:

Strategy&, part of the PwC network

Սա բիզնեսի ռազմավարության մշակման ոլորտում փորձագետների գլոբալ թիմ է, որի նպատակն է հաճախորհի համար ապահովել յուրահատուկ և մրցակցային արդյունքներ: Այն հանդիսանում է PwC գլոբալ ցանցի մասնիկը, որը գործունեություն է իրականացնում 157 երկրներում և ունի ավելի քան 195 հազար աշխատակից:

Ընկերությունը հիմնադրվել է 2014թ.-ին:

Ընկերության պաշտոնական կայքը՝ այստեղ:

Deloitte Touche Tohmatsu

Միջազգային ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում խորհրդատվության և աուդիտի ոլորտներում: Ընկերությունը մտնում աուդիտորկան ընկերությունների «մեծ քառյակի» կազմի մեջ: 2014թ.-ին ընկերության շրջանառությունը կազմել է 34.2 մլրդ դոլար, ունի ավելի քան 210 հազար աշխատակից: 2011թ.-ին նրանք շրջանառության ծավալով դարձել են առաջատար մասնագիտական ծառայությունների ոլորտում:

Ընկերությունը հիմնադրվել է 1849թ.-ին:

Ընկերության պաշտոնական կայքը՝ այստեղ:

Նշենք նաև, որ «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից երեկ տեղեկացանք, որ ՀԾԿՀ-ին խորհրդատվական ծառայություններ մատուցելու առաջարկներ ստացած հինգ միջազգային ճանաչում ունեցող ընկերություններ պատասխանել են առաջարկին»: