1. Ամբողջ քսան տարի կրկնեցինք ու կրկնեցինք, թե ով գիտակցաբար կամ անգիտակցորեն հոկտեմբերյան բունտը համարում է հեղափոխություն, դա հայհոյում, անարգում է պատմության ծանոթ բոլոր հեղափոխությունները: Դա ամեն ինչ էր – պարտվածների բունտ, աստվածամարտություն, հոգևոր վայրենացում, դարձ դեպի հեթանոսություն, պետական բանդիտիզմ, զանգվածային ավազակություն, բայց ոչ հեղափոխություն` քաղաքական ու սոցիալական իմաստով:

2. Ազգերի առաջադիմությանը զարկ տվող հեղափոխական ցնցումները միշտ էլ եղած են լավերի հղացում, լավագույնների գործ: Ճշմարիտ հեղափոխությունը ծնունդ է առնում ոգուց, ոգու մարդկանցից, ընտրանիից: Ռուսականը արդյունք էր վատերի ու վախկոտների – պարտականության ճակատից փախած զինված խուժանների և դիվաբախ ու տգետ խուժանավարների:

3. Այն իրողությունը, որ բոլշևիկները հոկտեմբերյան բունտի հենց առաջին օրերին, բացելով բանտերի դռները – այդ բանտերը բաստիլիա չէին – իրենց շարքերին միացրին հարյուր հազարի չափ գռեհիկ հանցագործներ – այդ պատմական իրողությունը լրջագույն հաստատումն է այն մասին, որ բոլշևիզմը ոչ թե քաղաքական, այլ ախտաբանական երևույթ է:

4. Հավանական ամեն հակահարված անկարելի դարձնելու նպատակով` կյանքի կոչվեց ամենակուլ Չեկան` միահեծան տերն աշխարհի մեկ վեցերրորդ մասի վրա ապրող ժողովուրդների հացի և ճակատագրի:

5. Բռնությունը հռչակվեց նորաստեղծ «պետության միստիկ բանականությունը»: Հազար շրթունքներով քարոզվեց բռնության պաշտամունք, մշակվեց բռնության կախարդանքը: «Թող կորչի ռուս ժողովրդի 9/10 – ական մասը, բավական է, որ 1/10 – ականն ապրի մինչև համաշխարհային հեղափոխության պահը: (Լենին) «Ոչ մի հեղափոխություն հնարավոր չէ, քանի դեռ գոյություն ունի ընտանիքը. Քանդեցեք, քանդեցեք դա» (Կոմինտերն)

6. Կրոնը հայտարարվեց «գերագույն հիմարություն» և աթեիզմ ասելով՝ բոլշևիկները հասկացան ոչ միայն անաստվածություն, այլև թշնամախառն անհավատություն դեպի ոչ համայնավար մարդը:1. Ամբողջ քսան տարի կրկնեցինք ու կրկնեցինք, թե ով գիտակցաբար կամ անգիտակցորեն հոկտեմբերյան բունտը համարում է հեղափոխություն, դա հայհոյում, անարգում է պատմության ծանոթ բոլոր հեղափոխությունները: Դա ամեն ինչ էր – պարտվածների բունտ, աստվածամարտություն, հոգևոր վայրենացում, դարձ դեպի հեթանոսություն, պետական բանդիտիզմ, զանգվածային ավազակություն, բայց ոչ հեղափոխություն` քաղաքական ու սոցիալական իմաստով:

2. Ազգերի առաջադիմությանը զարկ տվող հեղափոխական ցնցումները միշտ էլ եղած են լավերի հղացում, լավագույնների գործ: Ճշմարիտ հեղափոխությունը ծնունդ է առնում ոգուց, ոգու մարդկանցից, ընտրանիից: Ռուսականը արդյունք էր վատերի ու վախկոտների – պարտականության ճակատից փախած զինված խուժանների և դիվաբախ ու տգետ խուժանավարների:

3. Այն իրողությունը, որ բոլշևիկները հոկտեմբերյան բունտի հենց առաջին օրերին, բացելով բանտերի դռները – այդ բանտերը բաստիլիա չէին – իրենց շարքերին միացրին հարյուր հազարի չափ գռեհիկ հանցագործներ – այդ պատմական իրողությունը լրջագույն հաստատումն է այն մասին, որ բոլշևիզմը ոչ թե քաղաքական, այլ ախտաբանական երևույթ է:

4. Հավանական ամեն հակահարված անկարելի դարձնելու նպատակով` կյանքի կոչվեց ամենակուլ Չեկան` միահեծան տերն աշխարհի մեկ վեցերրորդ մասի վրա ապրող ժողովուրդների հացի և ճակատագրի:

5. Բռնությունը հռչակվեց նորաստեղծ «պետության միստիկ բանականությունը»: Հազար շրթունքներով քարոզվեց բռնության պաշտամունք, մշակվեց բռնության կախարդանքը: «Թող կորչի ռուս ժողովրդի 9/10 – ական մասը, բավական է, որ 1/10 – ականն ապրի մինչև համաշխարհային հեղափոխության պահը: (Լենին) «Ոչ մի հեղափոխություն հնարավոր չէ, քանի դեռ գոյություն ունի ընտանիքը. Քանդեցեք, քանդեցեք դա» (Կոմինտերն)

6. Կրոնը հայտարարվեց «գերագույն հիմարություն» և աթեիզմ ասելով՝ բոլշևիկները հասկացան ոչ միայն անաստվածություն, այլև թշնամախառն անհավատություն դեպի ոչ համայնավար մարդը:

Մհեր Գրիգորյան՝ ֆեյսբուք