Հիշեցնենք, որ  Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) թիկնազորի անդամները առևանգել են գործարար, «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին ,- այս մասին YerevanNews.am-ին փոխանցել էր վերջինիս կինը։

Ծեծի ենթարկված և Պռոշյանի թիվ 3 հիվանդանոց տեղափոխված «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության տնօրեն գործարար Արսեն Ավետիսյանը նախնական բժշկական օգնություն ստանալուց հետո գիշերը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Հերացի» №1 հիվանդանոցային համալիր: