Իրաքի Կիրկուկ քաղաքում նախորդ շաբաթ տեղի է ունեցել քաղաքի առաջին հայկական եկեղեցու բացումը։

Եկեղեցու շինարարական աշխատանքները տևել են 3 տարի, ծախսվել է 1 միլիարդ 300 միլիոն իրաքյան դինար։ Տարածությունն է 1500 քմ։ Եկեղեցին կառուցվել է նորագույն տեխնիկայով, ունի ջեռուցման համակարգ և այլ անհրաժեշտ պայմաններ։

Եկեղեցու հովիվ Տեր Ավետիք Մարտիրոսյանը ասել է. «Այս եկեղեցու բացմամբ մենք կոչ ենք անում Իրաքի կառավարությանը ընդունել Հայոց Ցեղասպանությունը մաս կազմելով Ցեղասպանությունը ընդունող երկրներին: Կոչ ենք անում նաև Թուրքիային ընդունել իր իրագործած Ցեղասպանությունը հայերի նկատմամբ»։

Հիշեցնենք, որ այժմ Իրաքում 10 000 հայեր են ապրում։ Կիրկուկում կա 50 հայ ընտանիք։