Կյանքից հեռացել է սիրված պարուհի Աստղիկ Զարգարյանը` հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի կինը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:

Աստղիկ Արտաշի Զարգարյանը ծնվել է 1932 թվականի փետրվարի 21-ին Երեւանում: Սովորել է Երեւանի պարարվեստի եւ պլաստիկայի խորեոգրաֆիկ դպրոցում` դասական պարի բաժնում: Կրթությունը շարունակել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ֆրանսիական բաժնում:

Աստղիկ Զարգարյանի հոգեհանգստյան արարողությունը կկայանա օգոստոսի 23-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը հաջորդ օրը` օգոստոսի 24-ին:

YerevanNews.am-ը իր խորին ցավակցությունն է հայտնում Ջիվան Գասպարյանին, ընտանիքի անդամներին և հարազատներին: