Ըստ թուրքական «Hurriet»-ի՝ նախորդ ամիսների դահեշականների գրոհների արդյունքում դատարկվեց Հյուսիսային Հալեպի Քոբանի ավանը։ 

1915թ.-ի Հայոց Ցեղասպանությունից ի վեր այս ավանը բնակեցված էր հայերով, ովքեր այն կոչել էին Արաբունար։ Տեղում գործել են երկու հայկական եկեղեցիներ և դպրոցներ։ Սակայն հետագայում հայերից շատերը տեղափոխվել են սիրիական այլ քաղաքներ կամ երկրներ։

Այս գրոհների ժամանակ այնտեղ բնակում էր 2 հայ ընտանիք, ովքեր թուրք-սիրիական սահմանային Սուրուճ քաղաքի վրաններում ապաստանել էին առ այսօր։ 

Ընտանիքների փոխադրության մասին հոգացել է Պոլսո Հայոց Պատրիարքական Փոխանորդ Արամ Աթեշյանը, ով էլ ուղեկցելու է նրանց դեպի Հայաստան։