Այսօր՝ օգոստոսի 31-ին, հայտնի դարձան դերասան Վարդան Պետրոսյանի գործով որոշակի մանրամասներ:

Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի բողոքը մերժվել է Վճռաբեկ դատարանի կողմից: Օգոստոսի 21-ից դատական ակտը մտել է ուժի մեջ, որով սպառվել է իրենց այլևս բողոքարկելու հնարավորությունը: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնեց դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Շուտով պետք է Վարդան Պետրոսյանի պատիժը կրելու հարցը լսվի, այսինքն՝ ինչ ռեժիմով է պատիժը կրելու և որտեղ: Օրենքի ուժով բաց ռեժիմով է կրելու»,- մանրամասնեց նա:

Նշենք, որ Վարդան Պետրոսյանը վերջերս հուզիչ նամակ էր ուղղել իր որդուն՝ Տիգրան Պետրոսյանին: