Սեպտեմբեր 3-ի երեկոյան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծման թիրախ դարձրեցին Ֆարես Խուրի շրջանը:

Ինչպես տեղեկանում ենք Perio News-ից՝ արձակված հրթիռի պայթյունի հետևանքով զոհվել է դամասկոսահայ Սարգիս Պարսիկեան: