Օրդֆիլմը ձեռնամուխ է եղել նկարահանելու նոր վավերագրական ֆիլմ, որը պատմում է հայկական գորգի մասին՝ ստեղծման պատմությունից մինչև նախշերի վերծանում: Ներկայացվելու են հայկական գորգի առանձնահատկությունները:

Ֆիլմը, որ հայկական գորգի խորհրդավոր պատմության կինոանդրադարձն է, նպատակ ունի աշխարհին գորգի պատմության միջոցով ներկայացնել նաև հայ ժողովրդի պատմությունը, որն արտացոլված է ամեն մի գորգի հանգույցի ներքո: