Այսօր տեղի է ունեցել Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության արտահերթ նիստ։ Նիստը վարել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, տեղեկացնում է ԲՀԿ մամուլի ծառայությունը։

Խմբակցության արտահերթ նիստում հրաժարական է ներկայացրել ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը՝ մնալով Երևանի ավագանու մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության նոր ղեկավար է ընտրվել խմբակցության քարտուղար Ջիվան Պողոսյանը։ Խմբակցության քարտուղար է ընտրվել Ռուբեն Կճոյանը։
Նույն օրը ԲՀԿ նախագահի հրամանով Թամար Պողոսյանը նշանակվել է ԲՀԿ նախագահի գլխավոր խորհրդական եւ ԲՀԿ կանանց խորհրդի նախագահի պաշտոնակատար։