Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 16-ին՝ ժամը 17։15-ին, «Այբ» դպրոցում (հասցե՝ Թբիլիսյան խճուղի 11/11) տեղի կունենա «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շնորհանդեսը։ Նախագծի ղեկավարները կներկայացնեն ծրագրի ընթացքում իրականացված աշխատանքները, նախագծի խնդիրներն ու նպատակները։

Ելույթներով հանդես կգան «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի տնօրեն և «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի ղեկավար-համակարգող Մարինա Սուլթանյանը, նախագծի երաժշտական պրոդյուսեր Արմեն Մարտիրոսյանը և գլխավոր երաժշտական խմբագիր ու խորհրդատու Արթուր Շահնազարյանը։