Պոդոլսկում երկու երեխաներին սպանած հայրը պատմել է, թե ինչպես է սպանել երեխաներին: Նա սպանությունը ծրագրավորել է դեռ մեկ շաբաթ առաջ: Տղամարդը կնոջ աչքի առջև սպանել է փոքրիկ դստերը, այնուհետև որդուն: Ամուսինը հարձակվել է նաև կնոջ վրա՝ վիրավորելով նրան, ինչից հետո փորձել է դուրս ցատկել պատուհանից, սակայն չի հաջողվել:

Հարևանները պատմում են, որ տղամարդը միշտ եղել է ժպտերես և հաճելի վարքով, նրան նույնիսկ արբած վիճակում չեն տեսել: Ամուսինների միջև աղմկալի սկանդալներ ևս չեն նկատվել:

Կինը ստացել է բազմաթիվ վնասվածքներ և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: