ՀՀ քաղաքական դաշտում առաջիկայում սպասվում են քաղաքական լուրջ գործընթացներ, խոսքը դեկտեմբերին սպասվող սահմանադրական հանրաքվեի մասին է, որի քարոզարշավի պաշտոնական «ստարտը» կլինի մոտ օրերս:

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը բավականին բարեփոխված փաստաթուղթ է, սակայն ոչ միանաշանակ ընդունվեց քաղաքական ուժերի կողմից, դաշտում սկսվեց «ոչ»-ի ճակատների տեղատարափ:

Նախօրեին պարզ դարձավ, որ հանրաքվեի գործընթացում ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի շտաբը կղեկավարի Լյովիկը(Լևոն Զուրաբյանը): Նշված կուսակցությւոնների բոլոր տարածքային կառույցները հանդես են գալիս որպես «ՈՉ»-ի համատեղ շտաբի տարածքային շտաբներ, իսկ տարածքային կառույցների ղեկավարները նշանակվել են տարածքային շտաբների համանախագահներ:

Նշենք, որ մինչ օրս «Ո՛չ»-ի կողմից որևէ գործողություն կամ գործողությունների պլան չի նկատվել, եղել են միայն լուսանկարներ, ճակատ է կազմվել, բայց թե իրականում ինչի՞ են այդ գործողությունները հանգեցնելու, դա արդեն ուղղակի անհասկանալի է:

Ստացվել է այնպես, որ «ոչ»-ի տիրույթում հայտնվել են մի քանի ճակատներ, մի քանի ֆրոնտ, մարդիկ, ովքեր իրար ուղղակի չեն հանդուրժում, մարդիկ, ովքեր մի հարթակում կամ մի սեղանի շուրջ նստել չեն կարողանում: «Ոչ»-ի ճամբարն այս պահին միայն կարողացել է մի քանի տասնյակ ինտելեկտուալների կողքին հավաքել լափառոշների, անկենդան ու անհասկանալի դեմքերի, ովքեր հիմնականում մարտնչում են ՖԲ մատույցներում` դրանով փորձելով քաղաքական և իրավական պայքար ծավալել, ինչը հասկանալի է, որ գործնականում դուրս է իրատեսության սահմաններից:

Նարե Սարգսյան-Facebook