Անձը իրավունք ունի գործել այնպես, ինչպես ինքը նպատակահարմար է գտնում, բայց ես քանի անգամ բաց ձևով հայտարարել եմ, որ ժամանակին, երբ գլխավորում էր Ծառուկյանը, իմ համակրանքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմն էր: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

- Ինչո՞ւ... որովհետև Գագիկ Ծառուկյանը գործունեության մեջ ես տեսնում եմ երկրի ներքին արտադրողական ուժերի զարգացման փորձ: Երբ մարդը տրակտոր է նվիրում, օրինակ` Շիրակի գոտուն, նշանակում է, որ այնտեղ պետք է ավելանան ցանքատարածությունները և այլն: Եթե գալու է, թո՛ղ գա, բայց դա ինչ կանի՞. Հայաստանի ներքաղաքական կյանքը կհավասարակշռի: Չարաչար սխալ թույլ տրվեց, երբ «Բարգավաճը» ոչնչացվեց:

Հիմա Սահմանադրություն են «բստրել», որ երկուսակցական համակարգ առաջանա՝ վիրահատությունով: Կլինի՞ նման բան... ոչ: Իսկ այն ժամանակ «վարի տվեցին», որովհետև վախեցան. նա իրական երկկուսակցություն էր առաջացնում, որը հնարավոր է կառավարելի չլիներ: Դրա համար հայ հասարակությունը երկար տարիներ կտուժի: Դա նման է նրան, որ լավ սովորող ուսանողին դիտավորյալ դուրս թողնես: