«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այն պահից, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը եկող տարվա փետրվարի 1-ից զբաղեցնելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը, անմիջապես հարց ծագեց, իսկ ով է նրան փոխարինելու դեսպանի պաշտոնում:

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի թեկնածուի վերաբերյալ հարցմանն ի պատասխան՝ ասաց. «Դեսպանի նշանակումն արարողակարգ պահանջող գործընթաց է, որի ավարտին հրապարակվում է ՀՀ նախագահի հրամանագիր: Մինչև նախագահի հրամանագիրը որևիցէ քննարկում պարզապես կոռեկտ չէ այդ թեկնածուի նշանակման մասով»: Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանն էլ խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ին փոխանցեց հետևյալը. «Այս պահին որևէ բան չկա ասելու, քանի որ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»: Այլ կերպ ասած՝ իշխանությունները ամեն ինչ անում են, որ ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնի համար ներիշխանական գզվռտոցը ժամանակից շուտ չսկսվի»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: