Հոկտեմբերի 16-ին «Այբ» դպրոցի աշակերտներին ներկայացվեց «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը։ Շնորհանդեսի ընթացքում ելույթներով հանդես եկան «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Մարինա Սուլթանյանը, նախագծի երաժշտական պորդյուսեր Արմեն Մարտիրոսյանը, նախագծի գլխավոր երաժշտական խմբագիր Արթուր Շահնազարյանը, ովքեր ներկայացրին նախագծի նախապատմությունը, կատարված աշխատանքները և արդյունքները։