«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցությունը ձևավորել է սահմանադրական փոփոխությունների քարոզչության 5 խումբ, որոնք նոյեմբերից արդեն կսկսեն ակտիվ քարոզչություն իրականացնել: Ինչպես հայտնի է՝ ՀՅԴ-ն սահմանադրական փոփոխություններին կողմ է, այսպես ասած, այո-ի թևից է: Ըստ Մինասյանի՝ իրենք քարոզարշավն իրականացնելու են հիմնականում ոչ աշխատանքային օրերին, որպեսզի իրենց աշխատանքից չկտրվեն:

Պատգամավորից տեղեկացանք, որ ՀՅԴ-ի այո-ի շտաբն ի պաշտոնե ղեկավարելու է Աղվան Վարդանյանը: «Շտաբը գործում է գերագույն մարմնի ներքո, իսկ ԳՄ անունից հանդես գալու իրավասություն ունի ԳՄ ներկայացուցիչը: Այս պահի դրությամբ ԳՄ ներկայացուցիչ է Աղվան Վարդանյանը»,- պարզաբանեց Մինասյանը:

Ի դեպ, քարոզչական խմբերը կազմված են լինելու 3-4 հոգուց: Այսինքն՝ ստացվում է, որ ՀՅԴ-ականներից այո-ի քարոզով զբաղվելու է ընդամենը մոտ 20 մարդ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: