Սլովենիայի ոստիկանությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկիր են մտել մոտ 12 600 փախստական, որը համարվում է ամենամեծ թիվը փախստականների տեղափոխման սկզբից ի վեր։

BBC-ն հաղորդում է, որ նախորդ շաբաթվանից Սլովենիա է մտել 34 131 փախստական։

Հիշեցնենք, որ Սլովենիայի ներքին գործերի նախարարը դիմել է Եվրոխորհրդարանին Սլովենիայում փախստականների իրավիճակը կարգավորելու համար։