ՀՀ քաղաքական դաշտում վերջին շրջանում հիմնական քննարկվող թեման վերաբերվում է առաջիկայում սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Տարբեր տեսաբաններ, փորձագետներ ու քաղաքական գործիչներ իրենց մոտեցումներն են ներկայացնում վերոնշյալ թեմայի շուրջ:

Սահմանադրական փոփոխությունների վերջնական փաստաթղթի վերաբերյալ իր ՖԲ էջում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ներկայացրել է իր մոտեցումները. «Ապագայում ընդունվող ընտրական օրենսգիրքը կարող է արձանագրել, որ եթե խորհրդարանական ընտրության արդյունքում որևէ կուսակցություն կամ դաշինք կայուն մեծամասնություն չի հավաքում, ապա առաջին տեղը գրաված կուսակցությանը կամ դաշինքին իրավունք է տրվում երկու շաբաթվա ընթացքում ձևավորել կոալիցիա՝ հակառակ դեպքում անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին երկու տեղերը գրաված կուսակցությունները կամ դաշինքները: Դա կնշանակի, որ մենք փաստորեն անցել ենք ոչ թե խորհրդարանական, այլ միակուսակցական, մենաշնորհային կառավարման համակարգի»:

Ստացվում է, որ ժողովրդի մեծամասնության քվեն ստացած քաղաքական ուժը կորցնում է կառավարություն ձևավորելու հնարավորությունը և դրանով իսկ կասկածի տակ դնում ողջ ընտրական գործընթացը: Այլապես ինչպես հնարավոր է, ասենք ընտրություններին երրորդ տեղ զբաղեցրած քաղաքական ուժը, որը ստանում է 14 տոկոս ձայն, և միանգամից երկրորդ փուլ անցնելով ձևավորում կառավարություն: Օսկանյանի առաջ քաշած թեզիսներն ունեն որոշակի խութեր. ինչպես հնարավոր է ժողովրդի վստահության հիմնական ուժը կառավարության կազմելու գործընթացից դուրս մնա, քանի որ չի կարող կազմել կոալիցիա, սա հղի է վտանգներով` ընդհուպ մինչև ժողովրդական հուզումներ:
Հասկանալի է, ու նախկին արտգործնախարարը փորձում է օսրենսդիր մարմնի որոշակի բալանս ապահովվող դրույթ առաջ քաշել, սակայն սա իրականում ավելի շատ տեսական մոտեցում է, և գործնականում հնարավոր չէ կիրառել:

Իրականում ներկայացված փաստփղփին այլընտրանքային տարբերակներ և այլ մոտեցումներ շրջանառելը հնարավորություն է տալիս հասարկությանը ներկայացված տարբերակին նայել տարբեր պրիզմաներից:

Արմեն Հովասափյան-Facebook