«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ իշխանության ներկայացուցիչները եկել են այն համոզման, որ Սերժ Սարգսյանը չպետք է մասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին: ՀՀԿ-ականները մասնավոր զրույցում նշում են, որ իրենց քարոզչական թևի ներկայացուցիչները Սերժ Սարգսյանին խոստացել են ամեն ինչ անել ըստ պատշաճի, որպեսզի նա անձամբ քարոզարշավին մասնակցի:

ՀՀԿ-ում կարծում են, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակումն արդեն բավարար էր, ու պետք չէ, որ Սերժ Սարգսյանը ևս քարոզարշավին մասնակցելով՝ ավելացնի ոչ-ի ճակատի այն պնդումները, թե այո-ի ճակատն իշխանական ողջ ռեսուրսը օգտագործում է հօգուտ այո-ի:

Իհարկե, հասկանալի է, որ ՀՀԿ-ականների համար կատարյալը ոչ թե գործընթացի օրինականությունն է, այլ այն հանգամանքը, որ հանրաքվեի քվեարկությունից հետո ԿԸՀ-ն իրենց համար ցանկալի արդյունքներ հրապարակի:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: