«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Մեզ հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ են հրավիրվել Աժ ՀՀԿ խմբակցության մեծամասնականով ընտրված բոլոր պատգամավորները։ Հրավիրողը եղել է վարչապհտ Հովիկ Աբրահամյանը։ Հանդիպումը վարչապետը կազմակերպել է որպես սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի պետ։

Մեր տեղեկություններով, մեծամասնական պատգամավորներին հանձնարարվել է ակտիվ աշխատել իրենց ընտրատարածքներում «այո»-ներ բերելու ուղղությամբ։ Իշխանությանը 700 հազար «այո» է պետք՝ սահմանադրական հանրաքվեն անցկացնելու համար»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: