Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ «Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի քվեարկությունը։ Առաջին ընթերցմամբ 81 պատգամավոր կողմ քվեարկեց, 16-ը՝ դեմ, ձեռնպահ՝ 14:

Եթե սույն փոփոխությունները հավանություն ստանան 2-րդ և 3-րդ ընթերցմամբ, ապա ՀՀ ավելի քան 180.000 քաղաքացիներ, ովքեր ունեն միայն նույնականացման քարտեր, կկարողանան մասնակցել դեկտեմբերի 6-ին նախատեսված՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին:

Նախագծի հեղինակը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն է, Արտակ Մինասյանն է, Գագիկ Մինասյանն է, Գագիկ Մելիքյանն է: