«Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից պարզել, թե ինչու ՀՀԿ-ն չի համաձայնում, որ հանրաքվեի օրը նույնականացման քարտով քվեարկողների մատները թանաքոտվեն: Այս առնչությամբ ԱԺ նախագահի պարզաբանումները բոլոր սպասումներից վեր էր. «Լևոն Զուրաբյանին մի՛ լսեք, որ ինքն ասում է, թե 5 խմբակցություն համամիտ է, որովհետև ինքը հիմա թանաքի քաղաքական մեկնաբանն է դարձել: Ես չեմ կարծում, որ ձեր ամուսինը թողնի, որպեսզի դուք թանաքոտեք ձեր մատը, ու այնտեղ մի տղամարդ ձեր ձեռքը բռնի, տեսնի՝ թանաքը կա, թե չկա… հարկերը կարելի է բարձրացնել-իջեցնել, բայց մարդու մարմինն իրենն է, իր սեփականությունն է, այդտեղ պետությունը որևէ անելիք չունի»,- պարզաբանեց Սահակյանը:

Այսինքն՝ պարզվում է՝ ՀՀԿ-ականները Հայաստանի ընտանիքներում խանդի տեսարաններ չառաջացնելու համար չեն ցանկանում, որ ընտրողների մատները թանաքոտվեն: Իսկ մարդիկ մտածում են՝ ՀՀԿ-ում հանուն իրենց ընտրակեղծարարության են թանաքի դեմ պայքարում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: