Ցուցակներն ուռճացնելու անհրաժեշտությունը և իմաստը չկա: Ուռճացնելով ավելացնելու են կեղծելու իրենց հնարավորությունները և իրենց համար «սև գործ» անողներին են մտցնում ցուցակներ: Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանը:

Երկու օր առաջ՝ Հովհաննես Սահակյանը հայտարարեց, թե նրանց թիվը 182 հազար մարդ է, սակայն վարչապետն ավելի վաղ հայտնել էր միայն 5 հազարի  մասին: 

«Չհավատաք, թե մատների թանաքոտումը մաքրվում է: Նորից եմ ասում, որ թանաքոտած մատն ինչով ուզում ես լվա, լապտերի ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով երևում է, որ ինքը քվեարկել է»,- ասաց նա՝ հավելելով, որ ցուցակների 20 տոկոսը կրկնվող անուն-ազգանուններն են: