«Ես համարում եմ, որ փետրվարից հետո քաղաքական դաշտը հանդարտվեց և այսօր Հայաստանում լուրջ իշխանափոխության հայտ ներկայացնող քաղաքկան ուժ չկա: Մեր հանրապետության քաղաքական կյանքի փորձը ցույց է տալիս, որ փողոցից իշխանության չեն գալիս»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը

«Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, պետք է մարդկանց ցույց տալ, որ կառավարման մոդելի փոփոխությունը բերելու է իր վիճակի փոփոխությանը»,- ասաց նա՝ հավելելով, որ երբ ասում ենք կիսանախագահական կառավարման համակարգ, այդ «կես»-ը պետք է լինի խորհրդարանը, սակայն խորհրդարանի դերը չի համապատասխանում այդ վիճակին:

Նա եզրափակեց՝ ասելով, որ իրենք են ցավազրկողները պահում իրենց մոտ, դա քաղաքական զինանոցի մի մասն է, սակայն որքան քիչ օգտագործես, այնքան լավ, այսինքն՝ խրոնիկ չդառնա: