Եգիպտոսում Ռուսաստանի դեսպանատան աղբյուրը հայտնել է, որ «Airbus-321»-ի կործանման հետևանքով փրկվածներ չկան: Դիվանագիտական ներկայացուցչի խոսքերով մահացել են ՌԴ 219 քաղաքացիներ. 212 ուղևոր և 7 անձնակազմի անդամ: Ավիավթարի վայրում սեղծվել է փրկարարական ճամբար: Աշխատում են Եգիպտոսի բոլոր արտակարգ ծառայությունները: 

BBC-ից տեղեկանում ենք, որ ինքնաթիռի ուղևորներից 214-ը եղել են ՌԴ քաղաքացիներ, 3-ը՝ Ուկրաինայի:

Նշենք, որ այսօր կործանված ռուսական ինքնաթիռի ուղևորուհիներից մեկը լուսանկար է հրապարակել, ենթադրաբար ամուսնու և դստեր: Լուսանկարում նրանք ինքնաթիռ բարձրանալու սանդուղքին են, թռիչքից անմիջապես առաջ: