«Հանրապետական պատգամավոր Կարինե Պողոսյանը կարծիք է հայտնել, թե չի կարելի 20 տարի շարունակ առաջնորդվել միայն Սահմանադրությամբ, որովհետև «աշխարհը առաջ է շարժվում, զարգանում է, իսկ մենք այսքան ժամանակ նույն Սահմանադրությամբ ենք»։

«ՉԻ» - Սույն տիկինն ակնհայտորեն Սահմանաղրությունր շփոթում է գգեստի հետ և այդ տրամաբանության շրջանակներում միանգամայն իրավացի է՝ չի կարելի 20 տարի շարունակ նույն զգեստը հագնել։ Բայց տիկնայք սովորաբար դժգոհում են նաև, որ զգեստապահարանում միայն մի շոր ունեն, այնպես որ՝ տիկին Պողոսյանը կարող էր նաև զարգացնել իր միտքը և պահանջել, որ Հայաստանը միանգամից մի քանի Սահմանադրություն ունենա. աշուն-ձմեռ, գարուն-ամառ, ամենօրյա, տեղ գնալու, «վեչեռնի» և այլն։

Ի դեպ, հետաքրքիր է՝ հարգարժան տիկնոջը չի՞ մտահոգում այն փաստը, որ արդեն 15 տարի է՝ իշխող կուսակցությունը ՀՀԿ-ն Է։ ՉԷ՜ որ աշխարհը առաջ է շարժվում, զարգանում է, իսկ մենք որքան ժամանակ նույն ՀՀԿ-ով ենք։ Հնամաշ, Էժանագին, ամբողջովին լաքաներով պատված... Գուցե արժե Սահմանադրության փոխարեն իշխող կուսակցությունը փոխել»,-գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: