«Հրապարակ» թերթը գրում է.

«Հետաքրքիր «մանրամասներ» են պատմում Հովիկ Աբրահամյանի թոռների կնունքից. պարզվում է՝ այդ արարողության ժամանակ երեք անգամ խմել են «նախագահ ջանի»՝ Սերժ Սարգսյանի կենացը: Կնունքի սկզբում առաջին կենացն ասել է հավաքի թամադա «Ժարիտ Գարիկը»:

Ապա՝ ծանր ու մեծ ոտքի է կանգնել Հովիկ Աբրահամյանը, բաժակ բարձրացրել, դիմելով խնամի-քավոր Գագիկ Ծառուկյանին. «Նիկոլայիչ ջան, ես հիմա քո ամենասիրած կենացն եմ խմում, որը դու ես միշտ խմում, մեր երկրի նախագահի՝ Սերժ Սարգսյանի կենացը: Ժողովուրդ ջան, ուզում եմ բոլորիդ ասեմ-զգուշացնեմ, որ իմանաք, փողը, պաշտոնը, դիրքը, հաջողությունը՝ էդ ամեն ինչն անցողիկ, ժամանակավոր ու հեչ բաներ են, կարևորը, որ մենք բոլորս մեր նախագահի կողքը պետք է կանգնած լինենք՝ բոլոր հարցերում, ու աջակցենք նրան»: Ու առաջարկել է հոտընկայս «խմել էդ սուրբ կենացը»:

Կարծում ենք՝ այլևս կասկած չկա, թե ով է լինելու հաջորդ վարչապետը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: