«ՀՀ իշխանությունները սահմանադրական բարեփոխումները նախաձեռնել են առաջին հերթին ժողովրդի համար»,- նոյեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։

Նա մասնավորապես հայտարարել է. «Իհարկե, ինչ օրենք էլ որ ընդունես, միշտ պետք է հսկես, թե ինչ արգելքներ կան գործնականում նրա իրականացման ճանապարհին։ Դա վերաբերում է ցանկացած օրենքի։ Սակայն այդ բարեփոխումները ժողովրդի համար են, իսկ ուրիշ ու՞մ համար։ Մենք ինչ է, մեր ժողովրդի համար ադրբեջանցի՞ ենք: Կընդունվեն բարեփոխումները, թե ոչ, կորոշի ժողովուրդը հանրաքվեի ժամանակ։ Եվ ուրիշ ոչ ոք ու ոչ մի կերպ»։