«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չի բացառել, որ Արցախում ևս սահմանադրական փոփոխությունների գործընթաց կարող է սկսվել: Իհարկե, ԼՂՀ վարչապետն ասել է, որ այս ուղղությամբ քննարկումների ի հայտ գալը կապ չունի Հայաստանում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու հանգամանքի հետ:

«Անձամբ ես և իմ ղեկավարած կուսակցությունն արդեն տևական ժամանակ է՝ խոսում ենք Արցախում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, ինչն այդքան էլ պայմանավորված չէ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով: Այնուամենայնիվ, հաշվի առնելով երկու հանրապետությունների ինտեգրման բարձր մակարդակը՝ մենք պարտավոր ենք նկատի ունենալ դեկտեմբերի 6-ի հանրաքվեում մեծամասնություն ստացած կարծիքը Արցախի ինստիտուցիոնալ զարգացման հետագա ուղին որոշելու հարցում»,- ասել է Արցախի վարչապետ Հարությունյանը: Այսինքն՝ ԼՂՀ-ում դեռ կսպասեն մինչև դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքները և, ըստ այդմ, կորոշեն ինչպես վարվել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: