«Օրերս Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել նույնականացմւսն քարտերին վերաբերող քննարկում՝ 1-2-րդ ընթերցմանն առնչվող։ Ըստ մեր աղբյուրների, իշխանությունն այդ քննարկման արդյունքում որոշել է փոփոխություն կատարել օրինագծում։ Քանի որ ընդդիմադիրները, ինչպես նաև ՀՅԴ-ն, նախորդ քառօրյայում միաբերան պնդել էին որևէ կերպ ամրագրել և վստահելի դարձնել նույնականացման քարտերի քվեարկությունը, կիրառել որևէ էլեմենտ՝ մատների թանաքոտում, առանձին ցուցակ կամ ընտրացուցակներում անվան դիմաց նշում, իշխանական ճամբարում որոշել են կոնսենսուսի գնալ։ Այսօր կառավարության առաջարկով տեղի ունենալիք արտահերթ նիստում կքննարկվի այդ փոփոխությունը ևս՝ վերջնական նախագծում ընդունելու համար։ Որոշվել է, որ նույնականացման քարտով քվեարկողների անվան դիմաց կատարվի նշում։ Եվ ընտրատեղամասերում առանձին նշվի, թե քանի ընտրող է քարտերով քվեարկել»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: