«Հիշեք մեր պապերին` հաց չունեին, բայց տասը երեխա էին ունենում: Հիմա հարուստները քանիսն են ունենում: Ժողովրդագրական պրոբլեմը բերել մտցնել սոցիլական ոլորտ, կապել, պետք չէ. դա անհրաժեշտ է, բայց բավարար չէ: Սա մարդու փիլիսոփայության խնդիր է, քան թե սոցիալական խնդիր»,- այսօրԱԺ-ում «Նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Նրա խոսքերով՝ 2002թ.-ից ծնելիության աճն անընդհատ բարձրացել է. «Փառք Աստծո, այս տարի 44 տոկոսի աճի ակնկալիք ունենք, հաջորդ տարի՝ ավելի շատ»:

Հնարավարությունները պետք է համապատասխանեն ցանկություններին, պնդում է պատգամավորը և հավելում, որ իրենք էլ ենք ուզում, որ լուծվի, բայց, ցավոք, չի ստացվում:

«Պետք է հարցնել՝ արդյոք այդ փողը մենք ունենք, թե ոչ»- եզրափակեց նա: