«ՉԻ տեղեկություններով՝ կիրակի օրը դաշնակցականների մի խումը Աժ՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ մեկնել է Արարատի մարզ։ Դաշնակցականները հանդիպում են ունեցել Բերքանուշ գյուղի մանկավարժների հետ և նրանց հորդորել «Այո» ասել սահմանադրական հանրաքվեին։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, հանդիպման կայացման մեջ մեծ ներդրում է ունեցել նաև դաշնակցական գյուղապետ Մանվել Հայրապետյանը, որի բոլոր հարազատները ներգրավված են ընտրական հանձնաժողովներում։

Հարկ է նշել, որ ի պատասխան Արմեն Ռուստամյանի «այո» ասելու հորդոր-խնդրանքին, մանկավարժներից համարձակները նշել են, որ իրենք «ոչ» են ասելու սահմանադրական հանրաքվեին։ «Հանրապետականներից պրծանք, հիմա Էլ դուք», զայրացել են գյուղի դպրոցի մանկավարժները։ Ի դեպ, Բերքանուշի դպրոցում սովորում են նաև Բաղրամյան գյուղի երեխաները»,-գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: