«Հրապարակ» թերթը գրում է.

«Ակնհայտ ջերմացել են ԲՀԿ-ականների և ԲՀԿ-ից դուրս եկած ու սեփական կուսակցությունը՝ «Ալյանսը» հիմնադրած Տիգրան Ուրիխանյանի հարաբերությունները։ Վերջերս ԲՀԿ-ն անգամ ողջ կազմով կողմ քվեարկեց Ուրիխանյանի նույնականացման քարտերով ընտրության նախագծին։ Աժ դահլիճում և միջանցքներում, ի տարբերություն նախկինի, ականատես ենք լինում նախկին ու ներկա ԲՀԿ-ականների ջերմ շփումներին։

Ըստ երևույթին, Ուրիխանյանի հայտարարած ընդդիմադիր Նոր կոնսոլիդացիայի շրջանակներում քննարկվում է նաև ապագա ընտրություններում ԲՀԿ-«Ալյանս» դաշինքով մասնակցելու հարցը։ Այդպե՞ս է. մեր հարցին Ուրիխանյանն առանց խոսքի, բազմանշանակ ժպտաց։ Միայն պարզ չէ, թե ինչպես են համագործակցելու իրեն ընդդիմադիր հռչակած «Ալյանսն» ու իշխանությունների սիրելի ԲՀԿ-ն»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: