2015թ. դեկտեմբերի 6-ին նշանակված է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի հանրաքվեն։

Այդ նախագիծը, գործող Սահմանադրության համեմատ, պարունակում է մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները սահմանափակող դրույթներ։
Նախագծով տնտեսական, սոցիալական և մշակութային բազմաթիվ իրավունքներ զրկվել են սահմանադրական կարգավիճակից: Դրանց պաշտպանության համար պետությունն այլևս պատասխանատվություն չի կրի:

Մեր իրավունքները սահմանափակող առաջարկ է քննարկվում, իսկ մենք կարծում ենք, որ դա կապ չունի մեր ամենօրյա կյանքի հետ: Իսկ գուցե խնդիրն այն է, որ մենք այդպե՞ս ենք մտածում:

Հ.Գ.

Շնորհակալություն հոլովակի պատրաստմանը աջակցած բոլոր մտահոգ քաղաքացիներին, հատկապես անիմացայի համար՝ Արման Յարալյանին, նկարների համար՝ Արմեն Տիրատուրյանին, ձայնագրության համար՝ Դավիթ Ստեփանյանին, տեքստը կարդալու համար՝ Նարէ Սահակյանին։