Ռուսաստանի Տուլայի շրջանում Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի տեղի ունենալու հիմնական վարկածն է համարում այն, որ վարորդը` 44-ամյա Գառնիկ Հարությունյանը, գերազանցել է արագությունը: Ինչպես տեղեկանում ենք Interfax-ից, վարորդի անուշադրությունը դարձել է ողբերգության պատճառ:

Ըստ նախնական տվյալների, վարորդը զգալիորեն գերազանցել է արագույթունը ճանապարհի այն հատվածում, որտեղ առավելագույն թույլատրելի արագությունը սահմանված է 70 կմ/ժ: Վթարի պահին ավտոբուսի արագությունը կազմել է 117 կմ/ժ:

Տուլայի շրջանի դատախազը հայտնել է, որ այս վարկածով էլ գործը փոխանցվել է ՌԴ-ի քննչական վարչություն: