«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի նախընտրական շտաբի ամենատարբեր ներկայացուցիչներ իրենց «ենթակաների», կազմակերպչական գծով պատասխանատուների հետ զրույցներում հավաստիացնում են, թե սահմանադրական հանրաքվեի համար ընտրակաշառք չի բաժանվելու:

Սրա պատճառը ոչ թե այն է, որ իշխանությունները «դարձի են եկել» և գիտակցում են՝ գումարով քվե գնելը գլոբալ առումով լուրջ խնդիրներ է առաջացնում երկրում, այլ պարզապես փորձ է արվում հանրաքվեի գործընթացին փոքր-ինչ լեգիտիմություն հաղորդել, միաժամանակ նաև փորձել ուժերը` հասկանալու համար, որ եթե «չոր փող» չդրվի շրջանառության մեջ, ի՞նչ արդյունք է լինելու:

Ի վերջո, Սահմանադրության նախագիծն անցկացնելը Սերժ Սարգսյանի թիմի համար կյանքի և մահվան նշանակություն չունի, ինչպես ՀՀ նախագահի կամ ԱԺ ընտրությունների պարագայում: Չի ընդունվի հանրաքվեն հասարակության մեծամասնության կողմից, իշխանական թիմում կամ ընդհանրապես երկրում որևէ բան չի փոխվի: Ուստի կարելի է նաև փորձարկումներ անել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: