«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 6-ին թեժ է լինելու նաև Արմավիրի մարզի Արշալույս գյուղում, այստեղ գյուղապետ են ընտրելու։ Տարիներ շարունակ Մանվել Գրիգորյանի գերղաստանը ամեն ընտրություն այս գյուղում վերածում է կենաց-մահու պայքարի՝ փորձելով սեփական թեկնածուին անցկացնել գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի դեմ, որը թեև Մանվել Գրիգորյանի եղբորորդին է, բայց թշնամական հարաբերությունների մեջ է հորեղբոր հետ։ Գեներալն այս անգամ առաջադրել է Էջմիածնի ոստիկանության պետի նախկին տեղակալ, անկուսակցական Աշոտ Սարգսյանին։ Նախորդ ընտրություններին էլ առաջադրել էր նախկին գյուղապետին, որը պարտվեց Զարզանդին։

«Փաստորեն, այս անգամ է՞լ է Արշալույսում թեժ լինելու»,- մեր լրագրողի հարցին ի պատասխան, Մ. Գրիգորյանն ասել է. «Երևի, էլի»։ Իսկ վստահ եք, որ կընտրվեք։ «Կգա օրը՝բարին հետը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: